Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ներկայացուցիչներն առաջին միավորները կորցրին

Սպորտ
sport-chess-junior

Հնդկական Պուն քաղաքում անցկացվող մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Հ. Գրիգորյանն առաջին կորուստը կրեց: Շախմատիստների մրցաշարում այսօր կայացած երկրորդ տուրում մեր երիտասարդ գրոսմայստերը սպիտակներով արդեն 12-րդ քայլին ոչ-ոքի խաղաց ղազախստանցի Էրկին Կոզգանբայի հետ: Կարեն Հ. Գրիգորյանը այժմ 1,5 միավորով գտնվում է առաջատարներին հետապնդող շախմատիստների խմբում: Մինչեւ 20 տարեկան աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը: Երկրորդ տուրում մեր պատվիրակին բավական լուրջ մրցակից էր բաժին հասել` հանձին 2013 թ մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոնուհի Ալեքսանդրա Գորյաչկինայի: Լարված պայքարում անցած պարտիան ավարտվեց ոչ-ոքի, ընդ որում ռուսաստանցի գրոսմայստերը միայն հավերժական շախի օգնությամբ կարողացավ խուսափել վերահաս պարտությունից: Մարիա Գեւորգյանը նույնպես առաջին կես միավորը կորցրեց առաջնությունում եւ միացավ առաջատարներին հետապնդող շախմատիստուհիներին: