A
A
Վիճաբանության ժամանակ ատրճանակ է օգտագործել
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 24-ին՝ ժամը 23:44-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Կիևյան փողոցից վիրավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի անձի։
ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, Կիևյան փողոցում վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում տղամարդկանցից մեկը ատրճանակ է գործի դրել: Միջադեպի 2 մասնակից հայտնաբերվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և բոլոր մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն։
ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ