Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Սարգսյանը չկարողացավ հաղթել մրցակցին

Սպորտ
e37bff658fbac394941abd09d247c6c3

Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեց Մեն կղզում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի հերթական պարտիան: 4-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով հանդիպեց ֆրանսիացի Անատոլի Վայսերի հետ: Գաբրիել Սարգսյանը խաղի վերջում չնայած նյութական առավելություն ուներ, սակայն չկարողացավ իրացնել այն: Արդյունքում, 108-րդ քայլին նա ստիպված խաղաղ դաշն կնքեց մրցակցի հետ: Գաբրիել Սարգսյանը 4 հնարավորից վաստակեց 3 միավոր եւ այժմ բաժանում է 5-15-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-լագրավը, որն ունի 4 միավոր: 5-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սեւ խաղաքարերով կմրցի իսրայելցի միջազգային վարպետ Նիցան Շտեյնբերգի հետ, որը վերջին մրցախաղում հաղթել է իր հայրենակից Ալոն Գրինֆելդին: