Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառուկյանը հյուրերին տարել է Սարգսյանի մոտ

Սպորտ
olimpik

Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր դիմավորել է Երևան ժամանած, Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ՝ Թոմաս Բախին և Եվրոպայի Օլիմպիական կոմիտեի նախագահ՝ Պապրիկ Հիկեին։  Հյուրերն արդեն հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ։ Այս պահին նրանց պատվին կազմակերպվել է պաշտոնական ընթրիք՝ «Փարավոն» ռեստորանում։ Այն կազմակերպել է ՀԱՕԿ-ը եւ Սպորտի նախարարությունը: Թոմաս Բախը եւ Պատրիկ Հիկեն երկօրյա այցով են Հայաստանում: Վաղը կկայանա նրանց եւ ՀԱՕԿ նախագահի առանձնազրույցը, որից հետո Օլիմպիական կոմիտեների նախագահները հանդես կգան հայտարարությամբ: olimpik3 olimpik olimpik1 olimpik2     Նախագահն ընդունել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին       Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն և ՄՕԿ-ի մի շարք պաշտոնյաներ:       Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, վստահություն հայտնել, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի այցը Հայաստան նոր խթան կհաղորդի Հայաստանում սպորտի զարգացմանը:       ՀՀ Նախագահը և ՄՕԿ նախագահը երկուստեք դրվատանքով են խոսել հայ մարզիկների մասին, ովքեր իրենց ձեռքբերումներով ավելի ճանաչելի են դարձնում Հայաստանն ու մեր ժողովրդին ամբողջ աշխարհում: Այդ համատեքստում Թոմաս Բախը հաճույքով է նշել, որ «Զվարթնոց» օդանավակայանում տեսնելով իրեն դիմավորող հայ օլիմպիական չեմպիոնների մեծաթիվ բանակը՝ միանգամից հարազատ միջավայրում՝ տանն է զգացել իրեն: Նա շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ Նախագահին՝ ջերմ ընդունելության համար:       Հանդիպմանը Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահը ներկայացրել է հաջորդ տարի անցկացվելիք Եվրոպական օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, օլիմպիական խաղերն ընդունող երկրի հետ՝ խաղերը պատշաճ մակարդակով և հանդուրժողականության մթնոլորտում անցկացնելու ուղղությամբ բանակցությունները: Թոմաս Բախը վստահեցրել է, որ և՛ Միջազգային օլիմպիական կոմիտեի, և՛ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի կողմից կգործադրվեն բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանը և հայ ժողովուրդը բավարարված լինեն այդ բանակցությունների արդյունքներով, և հայ մարզիկների ու նրանց մարզիչների համար խաղերն ընդունող երկրում անհրաժեշտ պայմաններն ապահովված լինեն:       Նախագահ Սերժ Սարգսյանը և ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը համակարծիք են եղել, որ սպորտը քաղաքականացնելն անթույլատրելի է, և այն պետք է միտված լինի միայն համախմբելու մարդկանց, հնարավորինս նպաստելու նաև կայունությանն ու խաղաղությանը:     օլիմպ1