Փախուստի փորձ «Սևան» ՔԿՀ-ից կամ ֆիլմի սցենար. Փաստինֆո
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ՝ այսօր «Սևան» ՔԿՀ-ից դատապարտյալի փախուստի փորձ է կանխվել: 2014թ. հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ.Տ.-ին տեսակցության եկած նրա երկվորյակ եղբայր Ն.Տ.-ն, տեսակցությունից հետո հսկիչ անցագրային կետից ստանալով անձնագիրը, ուղեկցվել է հիմնարկի վարչական շենք՝ անձը ճշտելու նպատակով, քանի որ եղբայրներն արտաքնապես շատ նման են միմյանց: ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների աչալրջության շնորհիվ դատապարտյալի փախուստի փորձը կանխվել է: Պարզվել է, որ քաղաքացի Ն.Տ.-ի փոխարեն ՔԿ հիմնարկի բնակելի գոտուց փորձել է դուրս գալ դատապարտյալ Վ.Տ.-ն, որը ենթարկվել է անձնական խուզարկության: Նրա գրպանում՝ թաշկինակի միջից հայտնաբերվել է 220 միլիգրամ սպիտակ փոշենման զանգված: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փախուստի փորձի փաստով կատարվում է հետաքննություն: Փաստինֆո