A
A
Զբաղվածության կենտրոններում գործազուրկների թիվը նվազել է. ինչո՞ւ (տեսանյութ)
Գործազուրկներին տրվող նպաստի վերացումից հետո նվազել է զբաղվածության կենտրոնի շահառուների թիվը։ Դիմողների թվի նվազումը նաեւ պայմանավորված է այլ հանգամանքով. «Այդ թվի նվազումը կապված է նաև արտագնա աշխատանքի հետ»,- ասում է «Էրեբունի-Նուբարաշենի» զբաղվածության կենտրոնի տնօրեն Սոնա Սողոմոնյանը։ Այս կենտրոնում գրանցված է 2400 աշխատանք փնտրող։ Այս տարվա ընթացքում զբաղվածության կենտրոնը աշխատանքի է տեղավորել 430 գործազուրկի։ Առաջարկվող աշխատանքը տարբեր ոլորտներից է։ Նոր ծրագրերի շրջանակում աշխատանք փնտրող գործազուրկին տրամադրվում է տրանսպորտի ծախս։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 68 400 մարդ։ Զբաղվածության պետական գործակալության օգնությամբ նրանցից աշխատանքի է տեղավորվել ընդամենը 7 026-ը։