Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Սարգսյանը՝ հաղթողի թեկնածու

Սպորտ
gabriel

Մեն կղզում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը շարունակում է պայքարը գլխավոր մրցանակի համար: Կայացած յոթ տուրից հետո մեր գրոսմայստերը վաստակել է 5,5 միավոր եւ եւս երեք մասնակիցների հետ բաժանում է 1-4-րդ տեղերը: Այսօր կայանալիք նախավերջին՝ 8-րդ տուրում, միմյանց հետ կհանդիպեն հենց առաջատարները: Գաբրիել Սարգսյանը սպիտակ խաղաքարերով կմրցի անգլիացի Նայջլ Շորտի հետ, իսկ վերջինիս հայրենակից Դեւիդ Հոուելը ուժերը կչափի ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Այդպիսով, ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ նրանցից յուրաքանչյուրի համար պարտությունը ճակատագրական կդառնա: