A
A
Հայաստան – Սերբիա՝ 1:1 (ֆոտոշարք)
Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի ընտրական փուլի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական դաշտում ոչ-ոքի խաղաց Սերբիայի ազգային թիմին:
Խաղի հաշիվը 73-րդ րոպեին բացեց դաշտի տերերի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Տասը րոպե անց մեր թիմը 11 մ իրավունք նվաճեց, սակայն սերբերի դարպասապահը ետ մղեց Մարկոս Պիզելիի հարվածը: Իսկ ահա խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեին հյուրերի հարձակվող Զ. Տոշիչը հաշվենկատ հարվածով գրավեց Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը: Այդպիսով, գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1:
