Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե հացի արտադրամասերն ստուգեն, 30 տոկոսը կփակեն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
690b0abfbd34074b14d697946d55df66

«Պարենի որակի կարևորությունը մեր երկրում չեն գիտակցում»,-ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Նրա խոսքով՝ մեր երկրում պատկան մարմինները չեն զբաղվում պարենի անվտանգության հարցերով: Ցանկացած խախտման համար ընկերությունները կարող են տուգանվել առավելագույնը 300.000 դրամ, ինչը, Պիպոյանի համոզմամբ, անգամ փոքր արտադրանք ունեցողի համար մեծ վնաս չի կազմում, և տվյալ արտադրողը շարունակելու է իր խախտումներն իրականացնել՝ ունենալով մեծ շահույթ: Եթե պետական մարմինը գնա ստուգման հացի արտադրության շուկայում, արտադրողներից 30 տոկոսի գործունեությունը կկասեցվի,-վստահ է Պիպոյանը: Ասում է. պետք է տուգանել սկզբում խոշոր սուպերմարկետներին, որոնք կդադարեցնեն ընդունել սանիտարահիգիենիկ պայմանններին չհամապատասխանող արտադրանք, որից հետո կարելի կլիներ անցնել միջին և մանր սուպերմարկետներին: «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե արդյոք մենք կհասնե՞նք նրան, որ երկրում ունենանք օրգանիկ և ոչ օրգանիկ սննդամթերք տարբերակված ձևով, ու սպառողն իմանա, թե ինչ է օգտագործում, Պիպոյանը վստահ է, որ եթե ոչինչ չարվի, մենք երբեք էլ այդ խնդիրը չենք լուծի: Իսկ եթե ճիշտ քայլեր արվեն, 3 տարի անց այդ հարցը լուծված կլինի: