A
A
Հովիկ Աբրահամյանը խոստացավ օգնել անտուն բնակիչներին (տեսանյութ)
ՀՀկ նիստից առաջ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպեցին Երկմալյան թիվ 5 շենքի բնակիչները։ 2007 թվականից նրանք դեռևս նոր կառուցվող շենքում գնել էին բնակարաններ, որոնց մեջ պետք է բնակվեին 2008 թվականին։ Նրանց հատկացված բնակարաններում սակայն հայտնվել են այլ սեփականատերեր, որոնք թույլ չեն տալիս օրինական տանտերերին մտնել իրենց տները։ Եկմալյան թիվ 5 շենքի օրինական բնակիչներից ոմանք արդեն 7 տարի է, ինչ վարձով են բնակվում, ոմանք էլ դեռ ապրելու տեղ են փնտրում։ Հովիկ Աբրահամյանը Եկմալյան թիվ 5-ի բնակիչներին խոստացավ հանդիպել վաղը և խնդրին լուծում տալ։ Մանրամասները՝ տեսանյութում