A
A
Գուարդիոլան կնոջ պատճառով կպատժվի
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գուարդիոլան կպատժվի այն բանի համար, որ ձեռքով դիպել է հանդիպման 4-րդ մրցավարին: Բունդեսլիգայի 9-րդ տուրի Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղում իսպանացի մասնագետը դժգոհելով մրցավարությունից, մոտեցել է 4-րդ խաղավարին եւ իր բողոքն է արտահայտել: Ճիշտ է, վերջում նա սեղմել է մրցավարի ձեռքը եւ ընկերաբար հարվածել ուսին, սակայն դա դիտվել է որպես անհարգալից վերաբերմունք: Բանն այն է, որ այդ հանդիպման 4-րդ մրցավարը եղել է 35-ամյա Բիբիանա Ստեյնհաուզը, ով գեղեցիկ սեռի ներկայացուցիչ է: