A
A
Չեմպիոնի երկու թեկնածու
Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճելու լավ հնարավորություն ունեն Հայաստանի ներկայացուցիչները: Մինչեւ 14 տարեկան շախմատիստների մրցաշարում մեր պատանի վարպետ Արամ Հակոբյանն այսօր կայացած նախավերջին տուրում հաղթեց իտալացի Լորենցո Լոդիչիին, վաստակեց 7 միավոր եւ ռուս մրցակցի հետ առայժմ բաժանում է 1-2-րդ տեղերը: Իսկ ահա 10-ամյա Մամիկոն Ղարիբյանը այսօր սեւերով հաղթեց թուրք մրցակցին եւ 7,5 միավորով դարձավ միանձնյա առաջատար: Ավաղ, 16 տարեկան աղջիկների առաջնության առաջատար Սիրանուշ Ղուկասյանը այսօր ցավալի պարտություն կրեց, սակայն նա դեռ պահպանում է չեմպիոն դառնալու հնարավորությունը։