Դիլիջանում փայտամշակման 29 անօրինական արտադրամաս է հայտնաբերվել. Առավոտ
Հոկտեմբերի 23-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսի ժամանակ ասացինք Դիլիջանի հարակից գյուղերի բնակիչների վառելափայտի խնդրի, դրա պատճառով կայացած բնակիչների բողոքի ակցիայի մասին եւ հարցրինք՝ արդյո՞ք լուծվել է հարցը: Մարզպետն ասաց, որ այդ խնդիրը նախապատմություն ունի, երբ որոշվում էր միջազգային դպրոցը կառուցել Դիլիջանում,հաշվի են առնվել Դիլիջանի գեղեցիկ բնությունը, հարուստ անտառները, նաեւ՝ Վրաստանին մոտ լինելը: Միջազգային դպրոցի շնորհիվ Տավուշի մարզը միջազգային կրթական ոլորտում որոշակի ճանաչում է ձեռք բերում: Մարզպետն անթույլատրելի համարելով նախկինում կատարված մեծածավալ անտառհատումներն՝ ասաց. «Որպեսզի դրանք կանխենք, մարզպետարանի աշխատանքային խումբ է ստեղծվել ,Դիլիջանի տարածաշրջանում ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել ենք անօրինական փայտամշակման 29 արտադրություն, դրանց մի մասը հարկային պարտավորությունները չի կատարել, դրանց նկատմամբ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել: Մանրամասներն՝ այստեղ