Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մամիկոն Ղարիբյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Սպորտ
a1+chess-junior

Բաթումում ավարտված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ընդհանուր առմամբ նվաճեցին երեք մեդալ:   Մինչեւ 10 տարեկան շախմատիստների մրցաշարում գերազանց հանդես եկավ Մամիկոն Ղարիբյանը, որը դեռեւս մեկ տուր առաջ ապահովեց առաջին տեղը եւ նախապես ամրագրեց ոսկե մեդալը:   Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 14 տարեկան շախմատիստների մրցաշարում մեր մասնակից Արամ Հակոբյանը միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց չեմպիոնի կոչումը:   Մրցանակային 2-րդ տեղ գրավեց նաեւ մինչեւ 10 տարեկան աղջիկների առաջնության մեր մասնակից Մարիամ Մկրտչյանը: Իսկ ահա Սիրանուշ Ղուկասյանը, որը 7 տուրից հետո գլխավորում էր 16 տարեկան աղջիկների առաջնության աղյուսակը, վերջին երկու պարտիայում պարտություն կրեց եւ բավարարվեց 5-րդ տեղով: