Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի ևս մեկ դպրոց բացվեց

Հասարակություն
unnamed9

Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Արաբկիրի նորաստեղծ շախմատի դպրոց և մասնակցել բացման հանդիսավոր արարողությանը: Մարզադպրոցի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանին և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանին: Քաղաքապետը շրջել է դպրոցի շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Ինչպես այս, այնպես էլ մայրաքաղաքում գործող շախմատի դպրոցներն ամբողջությամբ կահավորված են համապատասխան գույքով ու անհրաժեշտ այլ պարագաներով, ուսումնական գործընթացի համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Շնորհակալություն հայտնելով շախմատի զարգացման նկատմամբ քաղաքապետի ցուցաբերած ուշադրության համար ու առանձնակի կարևորելով հատկապես շախմատի դպրոցների անվճար գործելու հանգամանքը՝ պատասխանատուները նկատել են, որ շախմատի դպրոցների ստեղծումով մայրաքաղաքում զգալիորեն ավելացել է շախմատասեր մանուկների և պատանիների թիվը: Շահագործման է հանձնվել Արաբկիրի Սունդուկյան 90 հասցեում կառուցված նոր այգին Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ ծանոթացել է նաև Սունդուկյան 90 հասցեում կառուցված նոր այգու պայմաններին: Ժամանակին տարբեր շահարկումների առարկա դարձած բակային այս տարածքը քաղաքապետարանի տարեկան ծրագրի շրջանակում ամբողջովին բարեկարգվել ու դարձել է հարմարավետ կահավորված հանգստի գոտի: Մաքրված ու բարեկարգված 1300 քմ մակերեսով ներկայիս այգու տարածքը կահավորվել է նստարաններով, կանաչ տարածքների խնամքն ապահովելու նպատակով անցկացվել է 195 գծմ ոռոգման նոր ցանց, տեղադրվել է 211 գծմ եզրաքար, տարածքն ապահովվել է նաև գիշերային լուսավորությամբ։ unnamed10 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն