Մեքենաները ձյան ու մերկասառույցի գերի
Արգելափակվել են ավտոմեքենաներ Նոյեմբերի 4-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ծաղկահովիտ ավտոճանապարհին՝ Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ» մակնիշի 29 ԼՏ 732 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Նոյեմբերի 4-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացվել, որ Ամասիա-Զորակերտ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 45 SU 600 և «ԱՄՄ» ՍՊԸ-ին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի 27 UU 423 պետհամարանիշերով ավտոմեքենաները: *** Նոյեմբերի 4-ին, ժամը 16.37-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Ծիլքար ավտոճանապարհին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 18.55-ի դրությամբ հրշեջ-փրկարարները ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ Ծիլքար գյուղի մոտակայքից դուրս են բերել 12 ավտոմեքենա: Կատարվում են ճանապարհահատվածի մաքրման և մշակման աշխատանքներ: *** Նոյեմբերի 4-ին, ժամը 08.33-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-11 ավտոճանապարհին` Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտակայքում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կատարվում են ճանապարհահատվածի մաքրման և մշակման աշխատանքներ: Ժամը 20.10-ի դրությամբ հրշեջ-փրկարարները ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 21 տրանսպորտային միջոց: