Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը գաղտնի՞ք է

Հասարակություն
mankapartez

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի նամակը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. Նախորդ երեք ամսում Ձեզ ուղղված իմ մի քանի հարցումներին ի պատասխան այն մասին, թե ըստ վարչական շրջանների ո՞ր մանկապարտեզում քանի՞ երեխա է հերթագրված, այդպես էլ պատասխան չեմ ստանում, որովհետև ասում են, որ ստույգ թիվը հայտնի չէ: Իմ որևէ նամակում ես հերթագրված երեխաների ստույգ թիվը չեմ խնդրել: Ունեմ փաստաթուղթ, որից երևում է, թե 2014 թվականին Երևանի թվով 10 մանկապարտեզներում և 3 դպրոցներում նախադպրոցական տարիքի քանի երեխա է ընդգրկվելու նոր բացված խմբերում: Ձեռքիս տակ է նաև Ձեր ստորագրությամբ ս.թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ մանկապարտեզ ընդունվող երեխաների կանխատեսելի թիվը՝ ըստ վարչական շրջանների: Այսինքն ենթադրում եմ, որ Երևանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը պակասելու է: Հետևաբար, ինչո՞վ է պայմանավորված նոր ուսումնական տարում ըստ Երևանի մանկապարտեզների հերթագրված երեխաների ուսումնասիրության արդյունքները թաքցնելը, եթե իհարկե այն կա: Եթե չկա, ապա խնդրում եմ Երևանի Կենտրոն, Աջափնյակ, Արաբկիր, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նոր-Նորք, Դավթաշեն, Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներից պահանջել ըստ յուրաքանչյուր վարչական շրջանի` մանկապարտեզներում հերթագրված երեխաների թվի մասին քաղաքապետարանի աշխատակազմին տրամադրվելիք տեղեկությունները:   Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Հ. Գ. Կից ներկայացված նամակագրությունից պարզ  է դառնում, որ քաղաքապետարանն ի պատասխան ներկայացրել է միայն մանկապարտեզների սաների ընդհանուր թիվը։