A
A
3-րդ հարկից նետված քաղաքացուն վիրահատում են
Այսօր առավոտյան «Նաիրի» բժշկական կենտրոնի 3-րդ հարկից ցած նետված Արմեն Կարապետյանին վիրահատում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ « Նա ընդունվել է ծանր վիճակում։ Հիմա վիրահատում են ստորին վերջույթները, ողնաշարը, կոնքը», -«Ա1+»-ին հայտնեց Վերակենդանացման բաժնի վարիչ Արմեն Մուրադյանը։ Արմեն Կարապետյանը բուժվում էր «Նաիրի» ԲԿ նյարդաբանական բաժանմունքում եւ կնոջ ներկայությամբ էր ցած նետվել։ Իսկ թե ինչն է եղել նետվելու պատճառը, դեռ պարզ չէ։