Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում հրդեհներ են գրանցվել

Քաղաքականություն Հասարակություն
c0bab945da43e5fea2fd9b545f930994

Նոյեմբերի 10-ին, ժամը 14.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն թաղամասի 12-րդ փողոցի թիվ 41 տանը կից այրվում է ցախատուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին, մարվել` 15.04-ին: Ցախատանն այրվել են մոտ 1 խմ վառելափայտ և ստվարաթուղթ:   Նոյեմբերի 10-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 15/1 հասցեում գտնվող դեղատանը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.00-ին, մարվել` 15.09-ին: Պարզվել է, որ մասնակի այրվել է Մարգարյան փողոցի թիվ 18 հասցեում գտնվող դեղատան կախովի առաստաղը (մոտ 2քմ):   ԱԻՆ