Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանական հաքերները ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներն են հրապարակել

Հասարակություն
8df07eb366e9bc1c7c5c8198a308a2d8

Ադրբեջանական հաքերները ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներն են հրապարակել՝ 2.4 GB արխիվ, որտեղ կան նամակներ, պայմանագրեր եւ այլն։ Այս մասին banman.am կայքում հայտնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նա հիշեցնում է, որ սեպտեմբերի 11 -ին ադրբեջանցիները կոտրել էին ԿԲ լիցենզիաների օն-լայն տրամադրման կայքը։ Ֆայլերի մի մասը հենց այս կայքից են։ Մնացածը կարող են լինել ԿԲ այլ սերվերներից։ Արխիվը տեղադրված է հաքերների կայքի վրա։