A
A
Խաչի քարոզ՝ քաղաքային տրանսպորտում ու կանգառներում (տեսանյութ)
ԱՀԹ երիտասարդաց միությունները Աբովյան- Իսահակյան խաչմերուկի մոտակա կանգառներում իրականացնելու են խաչի քարոզ. երիտասարդները խաչեր են բաժանելու երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները, ուղևորներին և անցորդներին նվիրելու են խաչի պահպանիչ աղոթքներ: Ծրագիրն իրականացվում է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ: Միությունների հոգևոր պատասխանատու Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ Խաչի քարոզն իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Ծրագիրը մեկնարկել է այս տարի մայիսի 18-ին՝ Գյուտ խաչի տոնին: Երիտասարդները այս կերպ նպատակ ունեն վերականգնել Տիրոջ Ս. Խաչի նկատմամբ ունեցած հավատն ու վստահությունը: