Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերնիսաժի կրակոցների գործով նիստի օրը հայտնի է

Հասարակություն
unnamed3

Վերնիսաժի կրակոցների գործով առաջին դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 21-ին։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Գործը քննելու է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, վիճաբանության մեջ էր մտել Ներսես Մելքոնյանի եւ Վալերի Հովհաննիսյանի հետ։ Վիճաբանությունից ծագած կրակոցների արդյունքում վիրավորվել էր 5 անձ՝ Վալերի Հովհաննիսյանն ու նրա ընկերը՝ Ներսես Մելքոնյանը, նաեւ պատահական անցորդներ։ Գոռ Առաքելյանը, Վալերի Հովհաննիսյանը եւ Ներսես Մելքոնյանը գտնվում են անազատության մեջ։ Գոռ Առաքելյանի մեղադրանքը խստացվեց՝ բացի սպանության փորձի եւ ապօրինի զենք զինամթերք պահելուց, նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ երկու և ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար։ Գոռ Առաքելյանի պաշտպանը պնդում է, որ իր պաշտպանյալը սպանելու մտադրություն չի ունեցել եւ բոլոր կրակոցներն ուղղված են եղել ներքեւ։