Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառլսենն ու Անանդը խաղաղ դաշն կնքեցին

Սպորտ
karlsen

Սոչիում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում այսօր կայացավ 4-րդ պարտիան:   Սեւերով հանդես եկող աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը բավական գրագետ պաշտպանվեց եւ գործող չեմպիոն Մագնուս Կառլսենին հնարավորություն չտվեց որեւէ առավելություն ստանալ: Արդյունքում, 47-րդ քայլից հետո նորվեգացի գրոսմայստերը համաձայնեց խաղաղ դաշն կնքել: Այդպիսով, հաշիվը դարձավ 2:2:   Հաջորդ, 5-րդ տուրը, տեղի կունենա նոյեմբերի 14-ին: Սպիտակներով հանդես կգա հնդիկ գրոսմայստերը: