Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ սամբիստները պատրաստ են մեկնել Բաքու

Սպորտ
sport-baku-14.11.

Հայաստանի սամբիստները պատրաստ են մեկնել Բաքու: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ինչպես հայտնի է, Եվրոպայի առաջին խաղերը անցկացվելու են 2015 թ հունիսին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Դրանում ընդգրկված է նաեւ սամբո ըմբշամարտը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան գործկոմի նիստ է անցկացրել, որում քննարկվել է Հայաստանի, այդ թվում հայ սամբիստների մասնակցության հարցը: ՀՍՖ գործադիր կոմիտեն որոշել է. 1. Մասնակցել Առաջին Եվրոպական խաղերին: 2. Վերանայել 2015թ մարզական միջոցառումների օրացուցային պլանը և լրացումներ կատարել Հայաստանի սամբոյի հավաքական թիմերի նախապատրաստման ծրագրում: 3. Անցկացնել հանրապետական ընտրական մրցումներ մինչեւ 57, 90 կգ (տղամարդիկ) եւ մինչեւ 52 կգ (կանայք) քաշային կարգերում՝ ուժեղագույն մարզիկներին բացահայտելու համար: 4. Կազմակերպել ուսումնամարզական հավաքներ եւ ապահովել մարզիկների մասնակցությունը երկու միջազգային մրցաշարերի՝ «Բաքու-2015» խաղերին պատշաճ պատրաստվելու եւ մասնակցելու համար: 5. Հայաստանի սամբոյի ֆեդերացիային` պարտավորվածություն ստանձնել «Բաքու-2015» խաղերին նվաճել 2 մեդալ՝ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի կողմից անհրաժեշտ ֆինանսական օգնության տրամադրման դեպքում: