Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մելինե Դալուզյանը ցույց տվեց 11-րդ արդյունքը

Սպորտ
sport-canramart

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցահարթակ բարձրացավ մեր փորձառու կին ծանրամարտիկներից մեկը` Մելինե Դալուզյանը: 69 կգ քաշային կարգի մարզուհին պոկում վարժությունում բարձրացրեց 102 կգ, իսկ հրում վարժությունում՝ 125 կգ: Երկամարտում Մելինե Դալուզյանը ցույց տվեց 227 կգ արդյունք եւ գրավեց 11-րդ տեղը: Հարկ է նշել, որ նա 38 կգ ետ մնաց առաջնության հաղթող Ուն Հոու Ռյոնից (Հյուսիսային Կորեա): Նշենք, որ առաջնությունից առաջ մեր հավաքականների գլխավոր մարզիչները հայտարարել են, որ Ալմաթիում պայքարելու են վարկանիշային միավորների, այլ ոչ թե մեդալների համար: Սակայն մեր ծանրորդների ցույց տված արդյունքները վկայում են այն մասին, որ նրանք պատրաստ չեն անգամ այդ խնդիրը լուծելու համար: Մասնավորապես, Հայաստանի պատվիրակներից շատերն այս առաջնությունում տեղ են զբաղեցրել երկրորդ, անգամ երրորդ տասնյակներում, ինչն այնքան էլ շատ միավորներ չեն բերում մեր թիմերին: Հուսանք, որ մրցումների վերջին օրը մերոնք գոնե մեդալ կնվաճեն: Մեր ամենամեծ հույսը կանանց հավաքականի ամենափորձառու անդամն է` ծանր քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը: