Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր` Պորտուգալիա – Հայաստան ֆուտբոլային մենամարտ

Սպորտ
sport-portugalia-hajastan

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր հերթական խաղը կանցկացնի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական մրցաշարում: Մեր ընտրանին Ֆարու քաղաքի «Ալգարվե» ստադիոնում կմրցի Պորտուգալիայի ընտրանու հետ: Դա երկու երկրների ազգային թիմերի թվով 5-րդ հակամարտությունն է: Նախորդ չորս խաղերում երկու անգամ հաղթել են պորտուգալացիները, իսկ երկու հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Այժմ էլ մասնագետները առավելություն են տալիս պորտոււգալացիներին: Պորտուգալիայի հավաքականի հաղթանակն ըստ  բուքմեյքերների 1,23, իսկ Հայաստանինը` 10.50 գործակից է: Հարկ է նշել, որ սույն խաղը մրցաշարային առումով ավելի մեծ նշանակություն ունի Հայաստանի հավաքականի համար: Անհաջողության դեպքում մեր թիմը,  էլ ավելի ետ կմնա Պորտուգալիայից, քանի որ մերոնք երկու խաղում վաստակել են մեկ, իսկ պորտուգալացիները` 3 միավոր: Այնուամենայնիվ, եթե բուքմեյքերները ճիշտ գուշակեն և Պորտուգալիան հաղթանակ տանի, ապա մեր ֆուտբոլասերները չպետք է դրանից ողբերգություն սարքեն և հուսահատվեն: Վերջին հաշվով Պորտուգալիան ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը եւ այն հանդիսանում է խմբի ֆավորիտը: Ելնելով ընդհանուր մարտավարությունից, Հայաստանի գլխավոր մրցակիցներ են համարվում մյուս երեք հավաքականները` Դանիան, Սերբիան, Ալբանիան: Հենց նրանց հետ խաղերում կորցրած միավորները կարող են ճակատագրական լինել 2-3-րդ տեղերի համար պայքարում: