A
A
Անանդն ու Կառլսենը երրորդ անգամ ոչ-ոքի խաղացին
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոն կոչման համար մրցամարտում այսօր կայացած 5-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Սպիտակներով հանդես եկող հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդը չնայած սկզնախաղում թեթեւակի առավելություն ստացավ, սակայն չկարողացավ այն զարգացնել: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը փոխանակումների միջոցով պարզեցրեց դիրքը եւ 40-րդ քայլին մրցակցին ստիպեց խաղաղ դաշն կնքել: Այդպիսով, կողմերը երրորդ անգամ ոչ-ոքի խաղացին: Հինգ տուրից հետո ընդհանուր հաշիվը հավասար է` 2,5:2,5: Հաջորդ, 6-րդ պարտիան, կկայանա վաղը, նոյեմբերի 15-ին: Սպիտակներով հանդես կգա նորվեգացի գրոսմայստերը: