Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԵԴ-ը վճիռներ է կայացրել, սակայն դեգերումները շարունակվելու են. Փաստինֆո

Հասարակություն
mied

2014 թվականի նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռներ է կայացրել Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի, Ղարիբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի և Ղասաբյանն ընդդեմ Հայաստանի գործերով: Այս մասին «Հայ Իրավաբաններ» ֆեյսբուքյան էջում գրառում է թողել փաստաբան Արթուր Գրիգորյանը: Ըստ փաստաբանի՝ նրանց բոլորի սեփականությունը դեռևս 2004-2005 թվականների ընթացքում չնչին փոխհատուցումներով վերցվել էր պետական կարիքների համար: «Այսպիսով՝ շուրջ 10 տարի այս երեք ընտանիքները Երևան քաղաքի տարբեր հատվածներում բնակվել են վարձով՝ ակնկալելով, որ բացի իրենց խախտված իրավունքները ճանաչելու փաստից, արդարացի փոխհատուցում կստանան իրենց կրած նյութական և բարոյական վնասի դիմաց»,- նշում է Արթուր Գրիգորյանը: Ըստ փաստաբանկ, 2010 թվականին Հայաստանի կառավարությունը Եվրոպական դատարանի առջև միակողմանի հայտարարություններ էր արել, որոնցով պարտավորվել էր դիմողներին՝ նրանցից վերցված տների տեղում կառուցված շենքում սեփականության իրավունքով տրամադրել բնակարաններ, իսկ Եվրոպական դատարանն իր 2011 թվականի նոյեմբերի 15-ի երեք որոշումներով հաստատել էր կառավարության այդ միակողմանի հայտարարությունները: Սակայն նկատի ունենալով, որ կառավարությունը Եվրոպական դատարանի նշված որոշումները այդպես էլ չկատարեց, դիմողները խնդրեցին վերսկսել իրենց գործի քննությունը և կառավարության վրա դնել նշված բնակարանների արժեքներն իրենց որպես նյութական վնասի փոխհատուցում վճարելու պարտականություն: Ավելին՝ այստեղ