A
A
Մագնուս Կառլսենը հանուն հաղթանակի զոհաբերեց փղին
Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը հերթական հաղթանակը տարավ թագի համար Սոչիում ընթացող մրցամարտում: Այսօր կայացած 6-րդ պարտիան սկզբում հանգիստ սցենարով էր անցնում: Սակայն միջնախաղում աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը չափից դուրս զգուշավոր խաղաց, որից անմիջապես օգտվեց նորվեգացի գրոսմայստերը: Վերջինս չնայած փիղը փոխանակեց զինվորի հետ, սակայն դիրքային այնպիսի մեծ առավելություն ստացավ, որ մի քանի քայլից հետո մրցակցին ստիպեց հանձնվել: Այդպիսով, Մագնուս Կառլսենը երկրորդ հաղթանակը տարավ մրցամարտում եւ կրկին առաջ անցավ հաշվի մեջ՝ 3,5:2,5: Վաղը շախմատիստները կհանգստանան, իսկ նոյեմբերի 17-ին Վիշվանաթան Անանդը կձգտի սպիտակներով ռեւանշի հասնել նորվեգացու նկատմամբ: