Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում  գայլը ոչխարներ  է հոշոտել

Կարևոր լուրեր Հասարակություն
Grey-Wolf-3

Նոյեմբերի 16-ին, ժամը 10.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում գայլը հոշոտել է ոչխարներին. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գայլը հոշոտել է Ս. Փ.-ին պատկանող 21 մանր եղջերավոր անասուն: Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԿ-ում գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների պատասխանատուները: ԱԻՆ