Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քանդման աշխատանքներ են իրականացվել 7 հասցեներում

Հասարակություն
kandum

Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված վերահսկողության արդյունքում մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ հայտնաբերվել և արձանագրվել է 8 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 7 հասցեներում: Գործընթացն իրականացնում են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցները: Հաշվետու ժամանակահատվածում 5 արձանագրություն է կազմվել շինարարական հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերի վերաբերյալ: