Օդապարուկների օր Սևանում
Նոյեմբերի 16-ին Սևանա լճի մոտ տեղակայված Արտանիշ գյուղի հրակից դաշտերից մեկն անսովոր մարդաշատ էր: «Օդապարուկների օր» բացօթյա միջոցառումը ուրախ աշխուժությամբ էր լցրել ոչ միայն դաշը, այլև այն ծածկող երկինքը:
Կազմակերպիչները հավատացած են, որ «Օդապարուկների օրը» ոչ միայն բացօթյա Կազմակերպիչները հավատացած են, որ «Օդապարուկների օրը» ոչ միայն բացօթյա ժամանցի նոր մշակույթի ձևավորման լավ գործիք է, այլև մեր բնակլիմայական պայմանները արդյունավետ օգտագործելու հնարավորությունժամանցի նոր մշակույթի ձևավորման լավ գործիք է, այլև մեր բնակլիմայական պայմանները արդյունավետ օգտագործելու հնարավորություն: Ափին տեղակայված Արտանիշ գյուղի հարակից դաշտերում օդապարուկների թռիչքը խանգարող շինություններ չկան, փոխարենն այստեղ փչող քամիները կարծես հատուկ ստեղծված են այս բացօթյա գունեղ ժամանցի համար:
«Քամիներն իմ մասնագիտությունն են,- ասում է նախաձեռնության գաղափարի հեղինակը` առագաստանավային սպորտի վարպետ, «Հայկական ճամբար» ՀԿ ղեկավար Սամվել Ռոստոմյանը:- Ջրում մենք վաղուց ենք քամիներն օգտագործում, մտածում էին դրանք նաև ցամաքում օգտագործելու մասին, ուստի առաջարկեցինք այդ հրաշալի քամիներն օգտագործել օդապարուկներ պարացնելու համար»:
Հրավերին արձագանքած մարդիկ Արտանիշ էին եկել տարբեր չափերի ու ձևերի օդապարուկներով: Միջոցառման նախապատրաստական փուլում կազմակերպիչները բոլոր ցանկացողներին հրավիրել էին «Հայկական ճամբար» ՀԿ գրասենյակ, որտեղ վերջիններս ավիամոդելավորող Ջորջ Նալբանդյանի օգնությամբ պատրաստված փայտե հատուկ կարկասների հիման վրա հնարավորություն էին ստացել պատրաստելու և ձևավորելու սեփական օդապարուկը: Ուստի պատահական չէր, որ օդում պարող օդապարուկների հիմնական մասը պատրաստված էր հենց մասնակիցների կողմից:
Միջոցառման մասնակիցների զգալի մասը օդապարուկ թռցնում էր առաջին անգամ: Հունի մեջ մտնելու համար, սակայն, երկար ժամանակ պետք չէր: Երեք ժամ շարունակ մասնակիցները դաշտում «քամի էին որսում» ու հետևում իրենց օդային բարեկամի ճախրանքին: «Շնորհակալություն կազմակերպիչներին հիանալի և անմոռանալի օր պարգևելու համար: «Պրեմիերան» հրաշալի անցավ, միջոցառումը կայացավ և այսօրվանից կնախապատրաստվենք մյուս տարվան: Երեխաները այս հրաշալի օրը չեն մոռանա ողջ կյանքում»,- իր տպավորությունների մասին է պատմում փոքրիկ դստեր հետ Արտանիշ եկած Սպարտակ Հովհաննիսյանը:
Կազմակերպիչներն այս անգամ հատուկ մրցույթներ չէին նախատեսել, սակայն ժյուրին խրախուսական մրցանակներ հանձնեց միջոցառման «Ամենաանսպասելի» և «Ամենառոմատիկ» օդապարուկների տերերին: Խորհրդնշական բաժակներ ստացան նաև գրանցված ամենամեծ և ամենափոքրիկ մասնակիցները:
Նախագիծն իրականացվել էր «Օսըմ» (Awesome) հիմնադրամի երևանյան մասնաճյուղի ֆինանսավորմամբ: Խորհրդանշական է, որ «ԱմենաՕսըմ» մասնակից» անվանակարգի հաղթող ճանաչվեց 1-ին համարի մասնակիցը, ում սեփական ձեռքերով պատրաստած օդապարուկը ամենից բարձրն էր ճախրում::
Գաղափարի հեղինակ Սամվել Ռոստոմյանը կարծում է, որ միջոցառումը կարող է դառնալ ամենամյա. «Ամբողջ աշխարհում հոկտեմբեր ամսվա 2-րդ կիրակին նշվում է որպես օդապարուկների օր: Մենք էլ կարող ենք միանալ այդ շարժմանը: Կարծում եմ Արտանիշի դաշտերը հրաշալի տեղ են օդապարուկների ամենամյա փառատոնի համար»:
