A
A
Հայաստանը նախընտրեցին Ադրբեջանից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 17-22-ը Երևանում կանցկացվի Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաշխարհային կոնգրեսը`«Նոր ձայներ, նոր հանդիսատես. Ժամանակն է երկխոսության» կարգախոսով: Կոնգրեսի ընթացքում նախատեսվում են միջազգային պարային և թատերական նախագծեր, վարպետության դասընթացներ և շնորհանդեսներ, իսկ երեկոյան ժամերին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 300 պատվիրակները իրենց նախընտրությամբ կդիտեն ներկայացումներ հայկական թատրոններում և կծանոթանան Հայաստանի թատերական գործիչների հետ։