Նոր տեսախցիկներ են տեղադրվել
Նոյեմբերի 17-ից կգործարկվեն երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներ: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թ. նոյեմբերի 17-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում և վայրերում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները. 1. Ագաթանգեղոս փողոց-Խորենացի փողոց 2. Մհեր Մկրտչյան փողոց-Խորենացի փողոց 3. Բաղրամյան պողոտա՝ Չեխովի անվան թիվ 55 դպրոցի հատված: 4. ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա (թիվ 119 դպրոցի հարևանությամբ)՝ երկու արագաչափ երկու ուղղություններով՝ որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: 5. Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: 6. Երևան քաղաքի Գ. Նժդեհ-Վերին Շենգավիթ 1-ին նրբանցք-Ս. Սարգսյան փողոցների խաչմերուկի տեսախցիկները: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: ՃՈ