Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոնում են, բայց չգիտեն տոնի նախապատմությունը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
unnamed-2

Երեւանի բուհերի մոտ այսօր սովորականից շատ ուսանող էր հավաքված, տրամադրությունը սովորականից բարձր էր։ Նոյեմբերի 17-ը ուսանողների միջազգային օրն է։ Բոլորը տոնում են, բայց ինչու հենց այս օրը՝ նրանցից գրեթե ոչ ոք չգիտի. Կարեւորը` դասերից ազատվել են։ Տարիներ առաջ այս օրը տոնական չի եղել։ Նոյեմբերի 17-ը հռչակվել է ուսանողների միջազգային օր՝ ի պատիվ չեխ ուսանողների պայքարի ընդդեմ ֆաշիստների։ Մոտ 1200 պայքարող ուսանող այդ օրը ձերբակալվել է։ Նրանցից շատերը առանց դատ ու դատաստանի ենթարկվել են մահապատժի։ Փաստորեն, իրական խորհուրդն այսօր կորցրել է իր նշանակությունը, եւ ուսանողների համար օրը զուտ ուրախանալու առիթ է։ Ուսանողների տոնի մի մասն էլ ապահովել էր Երեւանի տոնական ավտոբուսը։ Կոնսերվատորիայի ուսանողների նախաձեռնած համերգային ծրագիրը հնչում էր բոլոր համալսարանների մոտ։ Վարձավճարների բարձրությունն ու գրադարանների դատարկությունը ուսանողների համար ամենացավալին են. ուսանողները հույս ունեն, որ միջոցառումների կազմակերպման հետ միասին, մի օր էլ լուծում կտրվի իրենց խնդիրներին։   Մանրամասն՝ տեսանյութով