Հարկայինի աշխատակիցը զանգահարել է բարի նպատակներով (տեսանյութ)
Հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանը, օրեր առաջ մի զանգ է ստացել, որը խիստ զայրացրել է նրան։ Պետական պաշտոնյան չարաշահելով իր դիրքը, փորձել է հարցեր լուծել։ «Ես ստանում եմ զանգ .... համարից, բարեւ բարեւ, Ջահաննա Հավհանիսյան, լսում եմ , բա նկարիչների միության հետ անախորժության մեջ եք, ասում եմ սա հարկայինից է, ասումա ինչի եք նկարիչների միությանը նեղացնում, ասում եմ, բայց մենք դատական ձեւն ենք ընտրել, դա ամենա ցիվիլնա, բա կարծում եք ետ ամենա ցիվիլնա, ասեցի հա ու էսքաննա եղել։ Խոսքը պատմության մասին է, որն արդեն լուծում է ստացել։ Անտարեսը տարիներ առաջ նկարիչների միության համար ամսագիր է տպագրել։ Միությունը չի վճարել նախատեսված 1մլն 346 հազար 50 դրամը։ ինչից հետո հրատարակչությունը դմել է դատարան։ Միջադեպը պարզելու համար, Անտարես Հոլդինգի տնօրենը զանգահարել է նաեւ նկարիչների միության նախագահ՝ Կարեն Աղամյանին։ Մանրամասները՝ տեսանյութում