Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ կբերի նախարարը Հռոմից

Հասարակություն
armen-muradyan

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել է Հռոմ մասնակցելու աշխարհի տարբեր երկրներում մանկական ամոքիչ (պալիատիվ) օգնության զարգացման ժամանակակից հիմնահարցերին նվիրված 2-րդ Եվրոպական եռօրյա համաժողովին: Համաժողովին մասնակցում են աշխարհի բազմաթիվ երկրների առողջապահության բարձրաստիճան հեղինակավոր կազմակերպիչներ, մասնագետներ: Այս միջոցառումը hնարավորություն է ընձեռում ծանոթանալու միջազգային փորձի հետ, ուսումնասիրելու բուժօգնության այս տեսակի կազմակերպման նրբությունները և ժամանակակից միտումները տարբեր երկրներում, որոնք հետագայում հնարավոր կլինի քննարկել` Հայաստանում կառավարման արդյունավետ մեխանիզմ ներդնելու նպատակով: Ծանր, անբուժելի հիվանդություններով տառապող կամ անդամալույծ հիվանդներն առավել քան կարիք ունեն արհեստավարժ բուժօգնության և հոգածության: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարության միջազգային գործընկերներ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության ջանքերով: