Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձերբակալվածը հացադուլ և ջրադուլ է հայտարարել

Հասարակություն
638f497e117c30eb9d5fd4a009c26a8e

ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը այցելել է ՀՀ ոստիկանության Արմավիրի ՄՎ Արմավիրի ՁՊՎ հանդիպել է ձերբակալված Դ. Ա. Հարությունյանին: Առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածը ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվելու րոպեից 17.11.2014թ-ին ժամը 08.50-ից հայտարարել է հացադուլ և ջրադուլ: Հացադուլ և ջրադուլ հայտարարելու որպես պատճառ ձերբակալվածը հայտնել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ և պահանջում է անհապաղ իրեն ազատ արձակել և պատժել իրեն ծեծի ենթարկած ոստիկանին, ում անունը չգիտեր, բայց առերեսման դեպքում կճանաչեր: Դ. Հարությունյանը դեպքի հետ կապված պարզաբանել է, որ 17.11.2014թ-ին մոտ ժամը 06.00-ից մինչև 06.30 ընկած ժամանակահատվածում առանց ներկայանալու, որ ոստիկաններ են, իրենց տուն են ներխուժել քաղաքացիական հագուստով 15-20 անձ: Դ. Հարությունյանը միաժամանակ ներկայացրել է, որ ինքը հանդիսանում է հոգեկան հիվանդ և հաճախակի է բուժօգնություն ստանում`ապաքինվելու նպատակով համապատասխան հաստատությունում: Ավելի վաղ www.police.am- կայքում այս լուրն էր տեղադրվել. «Դիմադրություն է ցույց տվել ոստիկանների նկատմամբ»  Նոյեմբերի 17-ին, ժամը 08.50-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն կատարելու նպատակով այցելել են 1987 թ. ծնված Դավիթ Հ.-ի տուն, որտեղ վերջինս դիմադրություն է ցույց տվել, որի ընթացքում ոտքով հարվածել է ոստիկաններից մեկի որովայնին, այնուհետև գլխով հարվածել դեմքին, ապա ձեռքին եղած դանակով հարվածել մյուս ոստիկանի ձախ ձեռքին` տալով հայհոյանքներ: Դավիթ Հ.-ն վնասազերծվել և բերման է ենթարկվել: Ոստիկանության երկու ծառայողներ դիմել են հիվանդանոց, որտեղ նրանց մոտ նախնական ախտորոշվել է «փակ գլխուղեղային վնասվածք՝ հարցականով, ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ՝ ձախից և ձախ ձեռնաթաթի թիկնային մակերեսի կտրած վերք»: Դավիթ Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: Հաղորդագրությունը տարածել է Դիտորդական խումբը։