Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃՈ ռեգիստրը չի աշխատում. վկայականներ չեն կարողանում հատկացնել

Հասարակություն
6d3fab4344d44da6f61b129a1a4f4f54

Տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրը 19.11.2014թ. ժամը 13.00-ից տեխնիկական անսարքությունների պատճառով չի գործում, ինչի հետևանքով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին: Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրներն արագ լուծելու և 20.11.2014 թ. ժամը 09.00-ից աշխատանքները վերսկսելու համար:  Ճանապարհային ոստիկանություն