Ուսանողին պետք է սովորեցնել նաեւ ներկայանալ գործատուին (տեսանյութ)
Ուսանողին բուհից գործատու մեկ քայլ է բաժանում։ Մայր բուհում այսօր այդ քայլի հնարավորությունն էր տրված։ 7 բուհերի կազմակերպած միջբուհական աշխատաշուկայում, որին մասնակցում էին 105 կազմակերպություն, ուսանողները փնտրում էին իրենց ունակություններին ու գիտելիքներին համապատասխան աշխատանք։ Ուսանողներին հետաքրքրում էին գրեթե բոլոր տաղավարները , անգամ եթե դրանք չէին համապատասխանում իրենց մասնագիտությանը։ Ամեն տարի բուհերն են ավարտում մոտ 18,000 շրջանավարտ։ Հայաստանում հաշվառված գործազուրկների 21 տոկոսը հենց նորավարտ երիտասարդներն են։ Պետական մարմինների ներկայացուցիչները վստահ են՝ աշխատաշուկան տարեցտարի ավելի կկրճատի այս թիվը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ԶՊԾԳ պետ Սոնա Հարությունյանը շեշտում է. «Ուսանողներին պետք է ոչ միայն տեսական, այլ նաեւ պրակտիկ գիտելիքներ տալ ։ Նրանք պետք է իմանան՝ ինչպես հասկանալ գործատուին, ինչպես ներկայանալ նրան» ։ Աշխատաշուկայի այս տարվա արդյունքները պարզ կլինեն մի քանի օրից։