Պաղջուր գետը ջրազրկել են
Հայտարարություն «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-Մեգաէներջի ՍՊԸ-ի հերթական ապօրինությունները Մեգաէներջի ՍՊԸ-ն«Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի նախագծման և կառուցման ընթացքում, 2012 թվականից առ այսօր,մեկ անգամ չէ որ խախտել է ՀՀ օրենքները։ Դրանց մասին եղել են բազմաթիվ ահազանգեր, հրապարակումներ և հանցագործության մասին հաղորդումներ, սակայն պետական լիազոր և իրավապահ մարմինները ցուցաբերել են հանցավոր անտարբերություն։ Սույն թվականի նոյեմբերի 13-ին Տավուշի մարզում էինք և կրկին այցելեցինք Խաչաղբյուր (Պաղջուր) գետի հովիտ: Ցավոք վիճակը նույն էր ինչպես և մեր նախորդ` օգոստոսի 14-ին կատարած այցելության ժամանակ: Տեղեկացնենք, որայն ժամանակվա ահազանգիարդյունքում «Խաչաղբյուր-1» և «Գետիկ-4» ՓՀԷԿ-երը շահագործող ընկերությունները բնապահպանության նախարարության կողմից տուգանվեցին 100 000-ական դրամով, իսկ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ըհերթական անգամ խուսափեց որևէ պատժամիջոց կրելուց` չնայած մեր կողմից ներկայացրած փաստերն լիովին բավական էին համապատասխան պատժամիջոցներ կիրառելու համար: Այս անգամ էլահազանգեցինք բնապահպանության նախարարության թեժ գծին և ներկայացրեցինքհակաէկոլոգիական վիճակը: Կրկին«Խաչաղբյուր-1» և «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-երի ձկնուղիներն ամբողջովին չոր էին, իսկ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ը շահագործող «Մեգաէներջի» ՍՊԸ-ն հերթական անգամ ամբողջովին ջրազրկել էր Պաղջուր գետը: Սակայն մեր ահազանգից մոտ 1,5 ժամ անց, տարածք եկան ինչ-որ մարդիկ, որոնք բացեցին«Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի ջրառի հանգույցի փականներն, ու գետի ջուրն արդեն սկսեց հոսել իր բնական հունով:Ակնհայտ է, որ եթե այդ գործողությունից հետո բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն այցելեն վերոնշյալ փոքր ՀԷԿ-երիջրառի հանգույցների տարածք, ապա ականատես կլինեն բոլորովին այլ պատկերի: Բացի այդ, եթե նույնիսկ նշանակվի 100 000 դրամ տուգանք, ապա դա այնքան փոքր գումար է, որոչ մի կերպ չի կարող զսպել որոշ տնտեսվարողների չափազանց մեծ ախորժակը: Մանրամասները տեսանյութում՝ https://www.youtube.com/watch?v=OcCRfceXwkc Այդ իսկ պատճառով դիմում ենք ՀՀ բնապահպանության նախարարին՝առաջարկելով. 1. Այսպիսի դեպքերում առաջնորդվել նաև հանրության կողմից ներկայացված ակնհայտ փաստերով և դրանց հիման վրա կայացնել համապատասխան որոշումներ, քանի որ նմանատիպ խախտումները հնարավոր է բացահայտել միայն անակնկալ այցերի միջոցով, այլ ոչ թե բոլորին նախապես հայտնի ստուգումների: Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք նախարարությանը ներկայացնել նաև մեր արված տեսագրությունները: 2. Լրջորեն բարձրացնել բոլոր տեսակիբնապանպանական իրավախախտումներիհամար նախատեսված տուգանքների չափերը և խստացնել պատժամիջոցները հատկապես այն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, որոնց մոտ այդ խախտումները կրում են պարբերական բնույթ: Հստակ սահմանել նաև այն դեպքերը, որոնց արդյունքում համապատասխան պետական մարմիններն իրավունք կունենան զրկել տնտեսվարողներին այս կամ այն գործունեությամբ զբաղվելու իրավունքից: 3. Հանրայինիրազեկվածության և վերահսկողության մակարդակըբարձրացնելու նպատակով, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրել ավելի մանրամասն տեղեկատվություն յուրաքանչյուր տնտեսվարողի մոտ անցկացված ստուգումների վերաբերյալ` անպայման նշելով ընկերության անունը, հայտնաբերված խախտման մանրամասները, կիրառված պատժամիջոցները կամ տուգանքի չափը: 4. Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրել նաև տնտեսվարողներին տրամադրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության բոլոր եզրակացությունները:Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետը հստակ սահմանում է, որ փորձաքննական եզրակացությունը 7 աշխատանքային օրվա ընթացքում պետք է տեղադրվի լիազոր մարմնի պաշտոնական կայքում: Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)