Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զգուշացում. մերկասառույց է

Հասարակություն
122995e8ae5b1b34f9e9876fbb5edfc0

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 09: 30–ի դրությամբ, Արագածի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ - տեղ մերկասառույց է: Աշտարակի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Դիլիջանի, Ճամբարակի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց (Սելիմի ) և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն