Ի՞նչ են սովորում աշակերտները «Հայ եկեղեցու պատմության» ժամին (տեսանյութ)
Արմինե Կիրակոսյանը 8 տարի է դասավանդում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Նրա դասարաններում չեն եղել կրոնական այլ ուղղություններին հետեւող աշակերտներ: Եղել են միայն աշակերտներ, որոնք չեն հավատացել Աստծո գոյությանը. «Ուսուցման ընթացքում նրանք սկսել են արդեն փոքր-ինչ հետեւել են կրոնին եւ այն կարծիքը, որ չկա եկեղեցին, չկա Աստված, չկա դավանք, կրոն, չեմ ասում, ամբողջությամբ, գոնե փոքր ի շատե նրանց մեջ կոտրել այդ կարծրատիպը»: Արդեն ինը տարի է 5-11-րդ դասարանների աշակերտները ուսուցանում են «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան. Այն պարտադիր դարձավ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի եւ Կառավարության միջեւ կնքված պայմանագրի արդյունքում: «Առարկան աշակերտին հնարավորոթյուն է ընձեռնում ճանաչել ոչ միայն եկեղեցու պատմությունը, ժառանգությունն ու առաքելությունը, այլեւ ճանաչի քրիստոնեությանը, քրիստոնեության տարբեր եկեղեցիներ` այդպիսով պատկերացում կազմի քրիստոնեական ողջ աշխարհի արժեքների մասին»,-նշում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցու մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը վստահեցնում է` իրենք սկզբունքորեն դեմ չեն Հայ եկեղեցու պատմություն» առարկան դասավանդմանը, ավելին` իրենց մասնավոր` «Կյանքի խոսք» միջնակարգ դպրոցում դասավանդվում են այդ առարկան. «Դեպքեր եղել են, երբ ամբողջ դասարանի առջեւ կարող են մատնացույց անել կոնկրետ աշակերտի եւ ինչ-որ տեղ նաեւ նսեմացնել նրա արժանապտվությունը»: Ի դեպ, այս տարվա սկզբին ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հանձնաժողովը պահանջել էր վերացնել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդումը», քանի որ պետությունը պետք է հարգի կրոնական փոքրամասնություններին պատկանող երեխաների մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը: Սակայն՝ այս պահանջը չի ընդունվել։ Մանրամասները՝ տեսանյութում