Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միհրան Պողոսյանը մեկնում է Փարիզ

Հասարակություն
37f73faebb51cc6d62aec9b7c60ec89e

Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վաղը՝ նոյեմբերի 26-ին, երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Փարիզ: Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը կմասնակցի նոյեմբերի 27 28 ը կայանալիք Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին: Դատական կատարողների միջազգային միության տարեկան գործունեությունն ամփոփող այս միջոցառմանը կմասնակցեն ինչպես Միության անդամ, այնպես էլ դիտորդ երկրների 87 պատվիրակություններ: Այդ մասին հայտնում է  ԴԱՀԿ ծառայության մամլո բաժինը։