Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուլիսի» ֆուտբոլիստները չեն լսում մարզչին

Սպորտ
92002533670cc3fbcc7e57b65fa8c91a

«Եթե ֆուտբոլիստները մրցաշրջանի դեռ կեսը չլրացած իրենց չեմպիոն են զգում, դրա համար էլ այսպիսի «պրավալներ» են լինում՝ խաղային կարգապահության մեծ խախտումներով: Իրենց ասում ենք դաշտում ինչ պետք է անեն, իրենք ուրիշ բան են անում: Գնում ենք արձակուրդի: Փոփոխություններ կլինեն: Ամեն ինչ լավ կլինի»  - Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Փյունիկ» - «Ուլիս» հանդիպումից հետո իր թիմի պարտությունն այսպես բացատրեց հյուրերի գլխավոր մարզչի պաշտոնակատար Գագիկ Սիմոնյանը:   Ուլիսցիները, որոնք 12 տուրից հետո 10 միավորով գերազանցում էին երկրորդ տեղում ընթացող «Փյունիկին», այսօր կայացած խաղում 0:3 հաշվով զիջեցին հենց իրենց գլխավոր հետապնդողին եւ կորցրին այդ առավելությունը: Այժմ թիմերին բաժանում է ընդամենը 1 միավոր:   «Երբ թիմերը միավորներով շատ մոտ են իրար, ապա բոլորն էլ ավելի լավ են պատրաստվում, ավելի լարված խաղեր են լինում, իսկ եթե թիմը 10 միավորով կտրված է լինում, ապա այն այնքան էլ լավ չի պատրաստվում, խաղերը լարված չեն լինում: Հուսանք, որ այդպես էլ կլինի եւ ֆուտբոլը …» - խաղից հետո հայտարարեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը: