A
A
Եվրոպայի 2015թ առաջնության Հայաստանի մրցակիցները հայտնի են
Հայտնի դարձան բասկետբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկան աղջիկների եւ մինչեւ 20 տարեկան տղաների հավաքականների մրցակիցները Եվրոպայի 2015 թ առաջնություններում: Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած վիճակահանության ժամանակ մեր պարմանուհիները հանդես կգան C դիվիզիոնի A ենթախմբում` Ջիբլարթարի եւ Ուելսի այդ տարիքային հավաքականների հետ: Այս դիվիզիոնի մրցաշարը նախատեսվում է անցկացնել 2015 թ սեպտեմբերին, Անդորրայում: Մեր մինչեւ 20 տարեկան բասկետբոլիստների հավաքականը ընդգրկվել է Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի C ենթախմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Բելառուսի, Մակեդոնիայի եւ Շվեյցարիայի ընտրանիները: Մրցաշարը տեղի կունենա 2015 թ հուլիսի 9-19-ը, Հունգարիայի Շեկեշֆեհերվար քաղաքում: