Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ճանապարհների մերկասառույց է

Հասարակություն
untitled

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  4-ին՝ ժամը 09:30-ի  դրությամբ, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի  Ջաջուռի լեռնանցքում, Գյումրի-Աշոցք հատվածի Քեթիի լեռնանցքում, Աբովյան-Չարենցավան, Սևանից Դիլիջանի թունելի սկիզբ տանող, Նոյեմբերյանից  դեպի Բագրատաշեն տանող ճանապարհահատվածներում, Մարտունի-Վարդենիս, Գավառ-Մարտունի,  Վայք-Ջերմուկ, Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհներին,  ինչպես նաև Վարդենյաց  և Սարավանի լեռնանցքներում մերկասառույց է: Հանրապետության   ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից  ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն