Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշմանդամություն ունեցողները փողոց դուրս չեն գալիս (տեսանյութ)

Հասարակություն
Zaruhi-batoyan

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները Հայաստանում պաշտպանված չեն։ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը ահազանգում է «Դիսըբիլիթի ինֆո» կայքի խմբագիր Զարուհի Բաթոյանը։Նրա խոսքերով՝ եթե պաշտպանված լինեին, մենք նրանց կտեսնեինք մեր կողքին. «Դպրոցներում շատ հաճախ կտեսնեինք, քաղաքում, գյուղերում շրջելիս։ Մարդկանց մեծ մասը պարզապես փակված է իրենց տներում»։ Զարուհի Բաթոյանը նշում է, որ այն մարդկանց, ում հաճախ ենք տեսնում, ովքեր ակտիվ են հասարակությունում, նրանք շատ փոքր տոկոս են կազմում։ Իսկ ներդրումներ անելիս Զարուհի Բաթոյանը խորհուրդ է տալիս հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները. «Որպեսզի առանձին ներդրումներ չանենք եւ հետո առանձին գումարներ չհատկացնենք, որ թեքահարթակներ կառուցվեն, կամ ավտոբուսները հարմարացնեն կամ առանձին ծրագրերի հատկացնենք»,- եզրափակեց նա։