Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Մենք կալբասի կռիվ չտվեցինք». ազատամարտիկ (տեսանյութ)

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը կոչ է անում ազատամարտիկ բոլոր ընկերներին եւ ամբողջ հայ ժողովրդին համախմբվել, քանի որ կռիվը կիսատ է մնացել։ «Ամեն ինչ արեք, որպեսզի հեռացնենք սպիտակ եղեռն իրականացնող ռեժիմին եւ կառուցենք հայկական պետություն։ Մի խաբվեք ընդդիմություն խաղացող գործիչներին եւ օլիգարխներին։ 2014 թ-ին պետք է դուրս գանք փողոց, հեռացնենք ռեժիմին եւ կանխենք վաղվա ցեղասպանությունը»,- «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ազատամարտիկի հայտարարությունը այսօր ընթերցեցին նրա մարտական ընկերները։ Նրա հայտարարության համար հիմք էին հանդիսացել վերջին օրերին ազատամարտիկների նկատմամբ կիրառվող բռնությունները. «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակից Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ մահափորձի եւ շարժման մյուս անդամների մեքենաները հրկիզելը։