Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ն. Փաշինյանը` ՀՀԿ պատգամավորների վարքի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
aj14

ՀՅԴ եւ ՀՀԿ հրավիրած արտահերթ նիստում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հարց ուղղելով ամբիոնից ելույթ ունեցող ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, խոսեց առավոտյան ՀՀԿ պատգամավորների կեցվածքից: Նշենք, որ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը «Ժառանգության» պատգանավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին ուղղել էր վիրավորական արտահայտություններ, ինչպես նաեւ վիրավորել Նիկոլ Փաշինյանին: Պարոն Փաշինյանը հայտարարեց, որ դա փողոցային բառապաշար է, ու եթե տվյալ պատգամավորները բան ունեն ասելու, թող հերթագրվեն ու արտահայտվեն. «Թե վախենում են բառապաշարի ինսուլտ ստանալ»: Արմեն Ռուստամյանը նրան հակադարձեց` ասելով, որ եթե նրան վիրավորել են, դա դեռ չի նշանակում, որ նույն կերպ նա պետք է պատասխանի ու դա իրենց այսօր ընդնունվելիք հայտարարության հետ կապ չունի: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեմ է քվերակելու այդ հայտարարությանը, որը պետք է ընդունեն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն` դատապարտելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ու մյուսների նկատմամբ իրականացված բռնությունները: